Դոմինիկյան Հանրապետություն - Chilli Travel Club
Դոմինիկյան Հանրապետություն

Դոմինիկյան Հանրապետությունը, կամ Դոմինիկանան պետություն է Կարիբյան ծովի Հայիթի կղզու արևելյան մասում և մերձափյան կղզիների վրա։ Կղզու արևմտյան մասը զբաղեցնում է Հայիթիի Հանրապետությունը։ Կղզին մտնում է Անտիլյան կղզեխմբի մեջ։ Մայրաքաղաքը Սանտո Դոմինգոն է։ 
Բնակչությունը կազմում է մոտ 8,7մլն. մարդ: Հիմնական մասը (73%) կազմում են սևամորթերը, մուլատները և կրեոլները, կան նաև Եվրոպայից և Ամերիկայից արտագաղթածներ:
Երկրի պետական լեզուն իսպաներենն է, որով խոսում է ողջ բնակչությունը: Բացի իսպաներենից որոշ բնակիչներ տիրապետում են նաև անգլերեն և ֆրանսերեն լեզուներին:
Բնակչության 95% պատկանում է Կաթոլիկ եկեղեցուն:
Դոմինիկյան մշակույթը ձևավորվել է տարբեր ավանդույթների հիման վրա: Այն իր մեջ ներառում է իսպանական ներգործությամբ հնդկական տարրեր, աֆրիկյան սովորույթներ և ամերիկական ապրելաոճ: Այսպիսի միախառնումը բնորոշ է Կարիբյան բոլոր կղզիներին և դրա շնորհիվ է ձևավորվում կրեալական մշակույթը, ինչը և նպաստում է բնակիչների ինքնազարգացմանը:
Դոմինիկյան Հանրապետության տրոպիկական կլիման իսկական դրախտ է զբոսաշրջիկների համար: Խոնավ տրոպիկական կլիման պայմանավորված է Կարիբյան ծովի մոտիկությամբ և Ատլանտյան օվկիանոսից մշտապես բխող քամիներից:

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն