Մալդիվներ - Chilli Travel Club
Մալդիվներ

Մալդիվյան կղզիներ, կորալային կղզիների արշիպելագ Հնդկական օվկիանոսում, Հնդկական թերակղզու հարավ-արևմուտքում։
Մալդիվյան կղզիներում է գտնվում Մալդիվներ պետությունը։
Մալդիվյան արշիպելագի կղզիները միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ կորալային շղթաներ են (Լաքադիվյան և Չագոս կղզիների միջև)՝ կազմված ավելի քան 2.000 կղզիներից, որոնց մեծ մասը բնակեցված չէ։ Կղզիները շրջապատված են արգելախութերով։

Կլիման հասարակածային է, մուսսոնային։ Տարեկան ջերմաստիճանը 24-ից 30 °C է։ Կան կոկոսյան արմավենու, բանանի պուրակներ, հանդիպում են հացի ծառեր։
Մալդիվին փոքր կղզյակների հիանալի մոզայկա է, որոնք հիացնում են իրենց ձյունափայլ ավազներով լողափերով, արավենիներով և մաքուր ու տաք ջրով։ Մեկ կղզին հնարավոր է շրջանցել մի քանի րոպեի ընթացքում։ Այդ բազմաթիվ կղզիներից միայն 70 ունեն հյուրանոցներ և այլ անհրաժեշտ ինֆրաստրուկտուրաներ։

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն