Մեքսիկա - Chilli Travel Club
Մեքսիկա

Մեքսիկա, պետություն է Հյուսիսային Ամերիկայի հարավում։ Սահմանակցում է Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Գվատեմալային և Բելիզին: Արևմուտքում և հարավում ափերը ողողում են Խաղաղ, իսկ արևելքում՝ Ատլանտյան օվկիանոսիջրերը։ Արևմուտքում՝ գտնվում են նաև Մեքսիկական ծոցը և Կարիբյան ծովը:
Մեքսիկայի հիմնական բնակիչները մեքսիկացիներն են, որոնք ձևավորվել են իսպանացիների, բնիկ հնդկացիների, մասամբ՝ նաև նեգրերի միախառնման հետևանքով։ Պաշտոնական լեզուն իսպաներենն է, սակայն բնիկ ժողովուրդները՝ ացտեկները, մայաները, հուաստեկները և այլք, խոսում են մայրենի լեզուներով և պահպանում իրենց մշակութային առանձնահատկությունները։
Խոշոր քաղաքներն են Մեխիկոն, Գվադալախարան, Մոնտեռեյը, Պուեբլան։
Երկրի պետական կրոնը համարվում է քրիստոնեությունը: Բնակչության 97% կաթոլիկներ են:
Մեքսիկական մշակույթը ձևավորվել է իսպանական և հնդկական ավանդույթների միախառնումից: Այն շատ բազմազան է, գունեղ և հարուստ մայաների, ացտեկների, իսպանացիների և ամերիկացիների ավանդույթներով: Այն ունի յուրահատուկ ոգի, որը կլանում է պատմություն, ճարտարապետություն և գրականություն: Տեղի բնակիչերը պահում և գնահատում են իրենց ավանդույթները՝ դարձնելով երկիրն աներևակայելի գաղթակղիչ վայր զբոսաշրջիկների համար:
Հարավում կլիման տրոպիկական է, հյուսիսում՝ սուբտրոպիկական: Լեռներում և լողափնյա շրջաններում օդի միջին ջերմաստիճանը խիստ տարբերվում է: Լողափնյա շրջաններում շուրջ տարի օդի ջերմաստիճանը 25°С-30°С, լեռնային շրջաններում տարբեր եղանակներին ջերմաստիճանը տատանվում է, ձմռանը նույնիսկ տեղում է ձյուն:
Մեքսիկան գրավում է հազարավոր զբոսաշրջիկների աշխարհի տարբեր ծայրերից իր հարուստ պատմությամբ: Իսպանական և գաղութային մշակույթների յուրատեսակ սինթեզը, լեզվի միստիկան և լեգենդար տեկիլան, Մայա մշակույթի գաղտնիքները և ֆանտաստիկ հյուրընկալություն- ահա սա է Մեքսիկան: Շատ կարճ ժամանակահատվածում կարելի է տեսնել իսպանական գաղութացման ժամանակաշրջանի քաղաք-մեգապոլիսներ, շինություններ, գերժամանակակից հյուրանոցներ և հնդկական մշակույթին պատկանող հնագույն ճարտարապետական հուշարձաններ, շքեղ լողափեր և ձնեպատ հրաբուխներ, հովիտներ, անապատներ և տրոպիկական անտառներ:
Մեքսիկայի կուրորտային գոտիներն են Կարիբյան ծովի ափին գտնվող Ռիվերա Մայան և Խաղաղ օվկիանոսի զարդ համարվող Կանկունը, Լոս Կոբոսը, Ակապուլկոն:

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն