Բուլղարիա - Chilli Travel Club
Բուլղարիա

Բուլղարիան գտնվում է Հարավային Եվրոպայում՝ Բալկանյան թերակղզու արևելքում՝ Սև ծովի ափին։ Սահմանակից է Ռումինիային՝ հյուսիսում, Սերբիային և Մակեդոնիային՝ արևմուտքում, Հունաստանին և Թուրքիային՝ հարավում, և Սև ծովին՝ արևելքում։ Բուլղարիան գտնվում է նախկին Թրակիայի տարածքում։
Բուլղարիան առհասարակ շատ արևոտ երկիր է: Ձմռանն այստեղ լինում է մինչև -5 աստիճան, իսկ ամռանը՝ մինչև +40: Շատ մեծ դեր կլիմայի ձևավորման գործում խաղում են Սև ծովն ու լեռները: Բուլղարիայում հրաշալի զարգացած է լեռնադահուկային ակտիվ հանգիստը: Շատերը համարում են, որ Բուլղարիայի ձմեռային հանգստավայրերը լավագույններից մեկն են աշխարհում:
Բուլղարիայի բնակչության 83%-ը բուլղարներ են: Այստեղ ապրում են նաև ռուսներ, հույնսեր, հրեաներ, հայեր և այլ ժողովուրդներ: Մեծամասնության լեզուն բուլղարերենն է, սակայն այստեղ խոսում են նաև ռուսերեն և անգլերեն լեզուներով:
Բուլղարիայի դրամական միավորը բուլղարական լևն է: Դոլլարի կուրսը «լողացող» է, իսկ ահա եվրոյի կուրսը ֆիքսված է՝ 1 euro=1.95583 BGN (բուլղարական լև): Գումարը կարելի է փոխանակել բանկերում և փոխանակման կետերում, սակայն վերջիններս կարող են ոչ այնքան ձեռնտու տարբերակ առաջարկել: Բանկերը բաց են աշխատանքային օրերին՝ 8:30-17:00:
Բուլղարիայում գները բավական մատչելի են: Առհասարակ այս երկիրը ճանաչվել է ամենամատչելի եվրոպական երկրներից մեկը զբոսաշրջիկների համար: 
Հյուրանոցներն այստեղ հիմնականում 4- և 5-աստղանի են, սակայն ծառայությունների որակին այստեղ այնքան մեծ ուշադրություն է հատկացվում, որ անգամ տեղական 3-աստղանի հյուրանոցները շատ ավելի բարձր որակ կարող են ապահովել, քան այլ երկրների 4-աստղանի հյուրանոցները:

ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն