Խորվաթիա - Chilli Travel Club
Խորվաթիա

Խորվաթիան միջերկրածովային պետություն է Հարավային Եվրոպայում` Բալկանյան թերակղզու վրա:
Մայրաքաղաքը և ամենախոշոր քաղաքն է Զագրեբը։ Խորվաթիայի տարածքը կազմում է 56 594 կմ քառ.։ Բնակչությունը 4.48 միլիոն է, որի մեծ մասը խորվաթներ են, հիմնական կրոնը՝ կաթոլիկությունը։ Խորվաթիան ձգվում է Ադրիատիկ ծովի հյուսիս-արևելյան երկայնքով: Հյուսիսում այն սահմանակից է Սլովենիային, արևելքում` Հունգարիային և Սերբիային, իսկ հարավ-արևելքում` Բոսնիա և Հերցեգովինային, հարավում` Չեռնոգորիային:
Խորվաթիայի պետական լեզուն խորվաթերենն է, որը պատկանում է սլավոնական լեզվաընտանիքին: Շատերն այստեղխոսում են նաև իտալերեն, գերմաներեն և անգլերեն լեզուներով:                                                                                                                       
Զբոսաշրջիկների կողմից Խորվաթիայում ամենասիրված հանգստավայրերն են Դուբրովնիկը, Միջին Դալմացիան և կղզիները, ինչպես նաև Իստրիա թերակղզին: Դրանք ունեն իրենց բնորոշ առանձնահատկությունները: Երկրի հյուրանոցների մեծ մասը կենտրոնացած են Իստրիայում: Ամեն տարի այստեղ կառուցվում են տասնյակ նոր հյուրանոցներ, այդ պատճառով էլ դժվար է նման բազմազանության մեջ ընտրություն կատարել: Այս քաղաքում գտնվող երեք-աստղանի հյուրանոցները լիովին համապատասխանում են միջազգային ստանդարտներին: Իստրիայում ամենաշատն է զգացվում իտալական մշակույթի ազդեցությունը տեղական` սլավոնական մշակույթի վրա: Իստրիայի զինանշանը` խելացի այծը հաճախ համադրում են Վենետիկի զինանշանի` թևավոր առյուծի հետ: Գեղեցիկ ծովափը, բարձր սարերը, մշակույթի յուրահատուկ հուշարձանները Իստրիայի այցեքարտն են: Լողափն այստեղ մանր խճաքարային է, իսկ տեղ-տեղ` ավազոտ: Սոճիներն աճում են ծովափից անմիջապես ոչ հեռու:
Խորվաթական մերձծովյա քաղաքներում պահպանվել են միջնադարյան ճարտարապետության բազմաթիվ նմուշներ: Նախ և առաջ դա վերաբերվում է հին խորվաթական տաճարներին, որոնք կառուցվել են առաջին անկախ խորվաթական հանրապետության ժամանակ` IX-XI դդ.: Այս տաճարները կառուցված են տիպիկ հռոմեական ոճով: Խորվաթական ճարտարապետությանը հատուկ է նաև գոթական Ռենեսանսի ոճը:

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն