Կիպրոս - Chilli Travel Club
Կիպրոս

Կիպրոսը կղզի-պետություն է Արևմտյան Ասիայում, Միջերկրական ծովի արևելյան մասում՝ Թուրքիայից հարավ։ Կիպրոսի բնակչության մեծամասնությունը (մոտ 80 %) հույներ են, որոնց նախնիներն այստեղ բնակություն են հաստատել ավելի քան 3 հազար տարի առաջ, 18 %-ը թուրքեր են, որոնք այստեղ մուտք են գործել XVI դարում։ Հունաստանի հետ հույն-կիպրացիների միավորմանը շարունակաբար խոչընդոտել է կղզու փոքրաթիվ թուրքական համայնքը:
Կիպրոսը երրորդ ամենամեծ կղզին է Միջերկրականում և ամենասիրված շրջաններից մեկն է զբոսաշրջիկների համար։ Կղզին զբոսաշրջիկներին գրավում է իր մեղմ կլիմայով, տաք ծովով, հրաշալի լողափերով, որոնք ամբողջ տարին մարդաշատ են, Տրոոդոսի լեռնային առողջարանով, ինչպես նաև բազմաթիվ ու եզակի պատմական հուշարձաններով։ Տարեկան ավելի քան 2,4 միլիոն զբոսաշրջիկ է այցելում այդ երկիր։ Կիպրոսում տարին 340 օր արևային եղանակ է: Կիպրոսը գեղեցկության կղզի է և համադրությունների երկիր: Այստեղ ժամանակակիցն ու հնությունը միաձուլված են. հանգիստ լեռնային գյուղակներն ու բյուզանդական վանական համալիրները, կաթոլիկ եկեղեցիները, մուսուլմանական սրբատեղիները և հեթանոսական սրբատեղիների ավերակները միաձուլվում են շքեղության, ժամանակակից հյուրանոցների հետ: Կղզին զարմացնում է պատմական և ճարտարապետական հուշարձանների զանազանությամբ: Սա իսկական թանգարան է բաց երկնքի տակ, որտեղ զգուշորեն են վերաբերվում իրենց անցյալին և հոգ են տանում ապագայի մասին:
Պատմությունն ու անթիվ լեգենդները կշրջապատեն ձեզ ամենուր: Այստեղ Դիոնիսիոս արքան է նախընտրում անցկացնել իր ժամանակը, իսկ Սիրո աստվածուհի Աֆրոդիտեն օրհնում է բոլորին` պարգևելով այդ գեղեցիկ զգացմունքը:

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն