Եգիպտոս - Chilli Travel Club
Եգիպտոս

Եգիպտոս, պաշտոնական անվանումը՝ Եգիպտոսի Արաբական Հանրապետություն, պետություն Հյուսիսային Աֆրիկայում և Սինայի թերակղզում՝ Ասիայում։ Համարվում է երկու մայրցամաքների պետություն։ Եգիպտոսը արևմուտքում սահմանակից է Լիբիային, հարավում՝ Սուդանին, արևելքում՝ Իսրայելին և Պաղեստինյան ինքնավարությանը։ Ունի նաև ծովային սահման Սաուդյան Արաբիայի և Հորդանանի հետ։ Հյուսիսում ողողվում է Միջերկրական, արևելքում՝ Կարմիր ծովի ջրերով։ Եգիպտոսին է պատկանում ամենամեծ արհեստական ջրանցքը՝ Սուեզի ջրանցքը, որը միացնում է Միջերկրական և Կարմիր ծովերը, և հանդիսանում ամենակարճ ծովային ճանապարհը Ատլանտյան օվկիանոսից դեպի Հնդկական օվկիանոս։
Եգիպտոսի ամբողջ տարածքով՝ հարավից հյուսիս, հոսում է աշխարհի ամենխոշոր երկու գետերից մեկը՝ Նեղոսը։
Եգիպտոսում գտնվում են տարբեր ժամանակաշրջանների և քաղաքակրթությունների հուշարձաններ՝ հին եգիպտական, քրիստոնեական (ղպտիական), միջնադարյան արաբական։
Առավել այցելվող տեսարժան վայրերն են՝
Հին եգիպտական դամբարանադաշտեր (Գիզայի և այլ բուրգեր, Արքաների և Թագուհիների հովիտները Լուքսորում, ազնվականների դամբարաններ)։
Փարավոնների տաճարներ, հիմնականում՝ Լուքսորում և Աբու Սիմբելում։ Միջնադարյան հուշարձաններ՝ իսլամական և հին Կահիրե։ Իսկ ծովափնյա հանգստի սիրահարներին գրավում են Շարմ Էլ Շեյխ և Հուրգադա քաղաքները։

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն