Ֆրանսիա - Chilli Travel Club
Ֆրանսիա

Ֆրանսիան, պաշտոնապես՝ Ֆրանսիայի Հանրապետություն, երկիր է Արևմտյան Եվրոպայում։ Հյուսիս-արևելքում սահմանակից է Բելգիայի, Լյուքսեմբուրգի, Գերմանիայի, արևելքում՝ Շվեյցարիայի, հարավ-արևելքում՝ Մոնակոյի և Իտալիայի, հարավ-արևմուտքում՝ Իսպանիայի և Անդորրայի հետ: Հյուսիսում և արևմուտքում երկրի տարածքը ողողվում է Ատլանտյան օվկիանոսի, հարավում՝ Միջերկրական ծովի ջրերով: Ֆրանսիայի կազմի մեջ է մտնում նաև Միջերկրական ծովի Կորսիկա կղզին:
Կլիման կարելի է բաժանել երեք տիպի՝ օվկիանոսային ( արևմուտքում), միջերկրածովյան ( հարավում) և ցամաքային (կենտրոնում և արևելքում): Ամռանը շոգ է, չոր, հուլիսին միջին ջերմաստիճանը հասնում է +23-25, իսկ ձմռանը շատ են տեղումները անձրևի տեսքով, իսկ ջերմաստիճանը հասնում է +7-8: Կորսիկայում ամառը երկար է (մայիսից հոկտեմբեր) և շոգ +21..+27: Այստեղ հանգստի լավագույն շրջանը մայիս-հունիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ընկած ժամանակհատվածն է, իսկ Փարիզում և կենտրոնական շրջաններում՝ մայիս, սեպտեմբեր, հոկտեմբեր ամիսները: Բնակչության մեծ մասը կաթոլիկ է ( 76%):
Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է:
Ամենամեծ օդանավակայանը Շառլ դը Գոլն է:
Դրամական միավորը եվրոն է: Շրջանառության մեջ են գտնվում 5, 10, 20, 50, 100, 200, 500 եվրոյանոց թղթադրամները և 1, 2, 5, 10 ,20 ,50 ցենտանոց և 1, 2 եվրոյանոց մետաղադրամները: Ֆրանսիայից որպես նվեր կարելի է բերել գինի և կեսմետիկա:
Ֆրանսիական խոհանոցը աշխարհում լավագույն խոհանոցներից մեկն է համարվում: Վստահ կարելի է ասել, որ ֆրասիական խոհարարության այցեքարտն է համարվում պանիրը: Պատահական չէ, քանի որ Ֆրանսիան ամենաշատ քանակությամբ և տեսականիով պանիր արտադրող երկիրն է աշխարհում, մոտ 400 տեսակ: Օգտագործում են մսի բոլոր տեսակները՝ տավարի, հորթի, ոչխարի, հավի: Ֆրանսիայում գրեթե ոչ մի ճաշատեսակ չի մատուցվում առանց սոուսի: Հատկապես հայտնի է ֆրանսիական աղանդերը: Իրենց համով աչքի ընկնող սուֆլեն, կրուասանները, գանաշը (շոկոլադե բիսկվիտը), գոֆրը (հաստ վաֆլի), մրգերով և ջեմով կարկանդակները և այլ քաղցրավենիքներ կարելի է գտնել ցանկացած սրճարանում կամ խանութում: Փոքրիկ սրճարանում ճաշելը կարող է արժենալ 5-15 եվրո, փոքր-ինչ բարձրակարգ վայրում՝ 15-35 եվրո, իսկ բարձրակարգ ռեստորանում՝ 40 եվրո և ավելի, այս ամենը առանց գինու, գինիով արժեքները կարող են սկսվել 50-70 եվրոյից:

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն