Վրաստան - Chilli Travel Club
Վրաստան

  Վրաստանը գտնվում է Առաջավոր Ասիայում՝ Մեծ Կովկաս լեռնային համակարգի արևմտյան ու կենտրոնական
հատվածում։ Արևմուտքում ողողվում է Սև ծովի ջրերով։ Հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը,
հարավ-արևմուտքում՝ Թուրքիայի Հանրապետությանը, հարավում՝ Հայաստանի Հանրապետությանը, հարավ-
արևելքում՝ Ադրբեջանական Հանրապետությանը։ Հյուսիսային ու հյուսիսարևմտյան հատվածներում Հարավային
Օսիայի ու Աբխազիայի հանրապետություններն են, որոնք միջազգային հանրության կողմից (բացի Ռուսաստանից և
մի քանի այլ պետություններից), համարում են օկուպացված և Վրաստանի կազմի մեջ մտնող։ Աբխազիայի և
Հարավային Օսիայի միջազգային ճանաչումը Վրաստանի տարածքային ամբողջականության առանցքային խնդիրն է։

 

  Մայրաքաղաքը Թբիլիսին է, պետական լեզուն՝ վրացերենը, բնակչության մեծամասնությունը դավանում է ուղղափառ քրիստոնեություն։
Երկրի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության մեծամասնությունը՝ 70%-ը, վրացիներ են։ Հայերը կազմում են
Վրաստանի բնակչության 9%-ը՝ հիմնականում բնակվելով Թբիլիսիում (այն եղել է արևելահայության մշակույթի
կենտրոնը), Ջավախքում և Աբխազիայում։ Շատերը ուծացել (ասիմիլացվել են) Կախեթի մարզում։

 

  Հանրապետությունում կան մոտ 300 լեռնային, մերձծովյա կլիմայական, հանքաջրաբուժական և ցեխային
հանգստավայրեր։ Ձմեռային հանգստավայրերը ակտիվ են դեկտեմբերի վերջերից մինչև ապրիլի վերջը, իսկ
ամառայինները՝ մայիսի վերջից մինչև հոկտեմբերի կեսերը։

  Կովկասյան լեռների վրացական հատվածում հինգ գագաթներ իրենց բարձրությամբ գերազանցում են Մոնբլանը:
Ուշբա լեռը (4710 մ)՝ Սվանեթի լեռնային շրջանի գագաթներից մեկը, համարվում է Կովկասի ամենադժվարանցելի
լեռներից մեկը։ Խևսուրեթին, Խևին, Պշավին, Տուշեթին, Ռաչան և Սվանեթին համարվում են քիչ անցանելի, և այդ
պատճառով էլ գրավիչ են արկածային զբոսաշրջության սիրահարների համար։

ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն