Իսրայել - Chilli Travel Club
Իսրայել

Իսրայել, պաշտոնապես՝ Իսրայելի Պետություն, պետություն Մերձավոր Արևելքում, որը տեղակայված է Միջերկրական ծովի հարավարևելյան և Կարմիր ծովի հյուսիսային ափին։ Հյուսիսում ցամաքային սահման ունի Լիբանանի հետ, հյուսիս-արևելքում՝ Սիրիայի հետ, արևելքում՝ Հորդանանի հետ, Հորդանան գետի արևմտյան ափի և Գազայի հատվածի հետ արևելքից և արևմուտքից և, համապատասխանաբար, հյուսիս-արևմուտքում սահմանակից է Եգիպտոսի հետ։ Երկիրը, չնայած իր փոքր տարածքի, ունի աշխարհագրական բազում առանձնահատկություններ։ Իսրայելի տնտեսական և տեխնոլոգիական կենտրոնը Թել Ավիվն է, մինչդեռ երկրի կառավարության նստավայրը և հռչակված մայրաքաղաքը Երուսաղեմն է, չնայած նրան, որ երկրի գերագույն իշխանությունը Երուսաղեմի նկատմամբ միջազգայնորեն չի ճանաչվում:
Երուսաղեմը հին մերձարևելյան քաղաք է, որը գտնվում է Միջերկրական և Մեռյալ ծովերի ջրաբաժանում՝ 650 - 840 մ բարձրության վրա։ Աշխարհի հնագույն քաղաքներից մեկն է, նրա տարիքն ավելին է, քան 3500 տարին։ Երուսաղեմը համարվում է երեք կրոնների կենտրոն. հուդայականություն, քրիստոնեություն, իսլամ։ Անցյալում Երուսաղեմը եղել է Հրեական թագավորության մայրաքաղաքը, հիմա այն պաշտոնապես հանդիսանում է Իսրայելի հանրապետության մայրաքաղաքը և այնտեղ են գտնվում բոլոր պետական կառույցները, սակայն քաղաքի արևելյան մասի վրա Իսրայելի սուվերենությունը ճանաչված չէ միջազգային հանրության զգալի մասի կողմից։
Իսրայելն առաջարկում է բազմաթիվ պատմական և կրոնական օբյեկտներ, ծովափեր, հնագիտական զբոսաշրջություն, ժառանգական տուրիզմ և էկոտուրիզմ: Իսրայելը մեկ շնչի հաշվով աշխարհում ամենաշատ թանգարաններն ունի: Այստեղ երկու ամենաշատ այցելված վայրերն են Լացի պատը և Ռաբբի Շիմոն բար Յոչայի գերեզմանը. ամենահայտնի վճարովի զբոսաշրջային վայրը համարվում է Մասադա ամրոցը: Ամենաայցելված քաղաքը Երուսաղեմն է, իսկ ամենաշատ այցելված վայրը՝ Արևմտյան պատը:

ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն