Մոնտենեգրո - Chilli Travel Club
Մոնտենեգրո

Մոնտենեգրոն (Չեռնոգորիա) երկիր է Հարավ-արևելյան Եվրոպայում։ Մայրաքաղաքը և խոշորագույն քաղաքն Պոդգորիցան է։
Հյուսիսից սահմանակից է Սերբիային և Բոսնիա և Հերցեգովինային, արևելքից Ալբանիային և Կոսովոյին, իսկ արևմուտքից Խորվաթիային և Ադրիատիկ ծովին։
Չեռնոգորիան նորաստեղծ պետություն է Եվրոպայի հարավ-արևելքում՝ Բալկանյան թերակղզում։ Ափերը ողողվում են Ադրիատիկ ծովի ջրերով։ Երկրի տարածքի մեծ մասը գտնվում է Դինարյան բարձրավանդակում (առավելագույն բարձրությունը՝ 2522 մ՝ Դուրմիտոր լեռ), հարավ-արևմուտքում Չեռնոգորիայի կարստային սարավանդն է։
Պոդգորիցան Չեռնոգորիայի խոշորագույն քաղաքն է և գործնական կենտրոնը, համանուն մունիցիպալիտետի վարչական կենտրոնը։ Համաձայն երկրի Սահմանադրույան 7-րդ հոդվածի, Չեռնոգորիայի պաշտոնական մայրաքաղաքը Ցետինեն է։ Սակայն պետական հաստատությունների մեծամասնությունը, այդ թվում նաև կառավարությունը և պառլամենտը, գտնվում են Պոդգորիցայում, որը ըստ Սահմանադրության ունի գլխավոր քաղաքի կարգավիճակ։ Բուդվան գտնվում է երկրի արևմտյան ափամերձ շրջանում՝ Ադրիատիկ ծովի ափին։ Քաղաքը համարվում է նույնանուն շրջանի վարչական կենտրոնը:
Բուդվա քաղաքը հիմնադրվել է մոտ 2500 տարի առաջ և համարվում է Ադրիատիկ ծովի ափին գտնվող հնագույն բնակավայրերից մեկը։ Բուդվան Չեռնոգորիայի ամենամեծ զբոսաշրջային կենտրոնն է։ Այն հայտնի է իր ավազե լողափներով, գիշերային կյանքով և յուրօրինակ միջերկրածովային ճարտարապետությամբ։ Բուդվան հաճախ անվանում են Չեռնոգորիայի զբոսաշրջային մայրաքաղաք։ Օտարերկրացիներին Բուդվայում հրապուրում են բազմաթիվ առողջարանները, ինչպես նաև բազմաթիվ պատմական վայրեր։

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն