Պորտուգալիա - Chilli Travel Club
Պորտուգալիա

Պորտուգալիա, պետություն Հարավային Եվրոպայում, Պիրենեյան թերակղզում։ Արևմուտքից և հարավից սահմանակից է Ատլանտյան օվկիանոսին հյուսիսում և արևելքում Իսպանիայի հետ։ Մայրաքաղաքը Լիսաբոնն է։ Հիմնական ցամաքային տարածքից բացի, Պորտուգալիային են պատկանում նաև Ազորյան կղզիներն ու Մադեյրան, որոնք Հանրապետության կազմում ունեն ինքնավարություն։
Պորտուգալիան Եվրոպայի հնագույն պետություններից մեկն է, որի տարածքը բնակեցվել է դեռևս անհիշելի ժամանակներ առաջ։ Նախքան պետականության ստեղծումը՝ այս տարածքների համար պայքարել են կելտերը, կարթագենացիները, հռոմեացիները, իսկ հետո նաև վեստգոթերն ու գերմանները։ Ըստ 2017 թվականի տվյալների՝ երկրի բնակչությունը կազմում է 10 294 289 մարդ։ Ի տարբերություն Եվրոպայի մյուս պետությունների՝ Պորտուգալիայի աշխարհի ամենամիատարր բնակչություն ունեցող պետություններից է։ Պորտուգալացիները կազմում են երկրի բնակչության 99,7 %-ը։ Պաշտոնական լեզուն պորտուգալերենն է, կրոնը՝ կաթոլիկ քրիստոնեությունը։ Որպես արժույթի միավոր օգտագործվում է եվրոն։ Պորտուգալիայի մայրաքաղաքը Լիսաբոնն է, որը նաև երկրի քաղաքական, մշակութային, կրթական, առողջապահական և տնտեսական կենտրոնն է։ Երկրի անվանումն առաջացել է Պարտու նավահանգստային քաղաքի անունից։
Պորտուգալիան աչքի է ընկնում նաև տուրիզմի առումով։ 2017 թվականին Պորտուգալիան ընդունել է շուրջ 23 մլն այցելուների: Պորտուգալիայի տուրիստական թեժ կետերն են՝ Լիսաբոնը, Ալգարվեն, Մադեյրան, Դուերոն, Պորտու-Սանտոն և Ալենտեժուն։
Պորտուգալիայի ամենահայտնի հանգստյան գոտիներն են՝
Costa Verde (Կանաչ ափ) - Պորտուգալական կանաչ ափը ներառում է Պորտուգալիայի ողջ հյուսիսային ափը՝ Մինյո գետից մինչև Պորտու գետը։
Costa da Prata - Արծաթե ափ. Կենտրոնական Պորտուգալիայի ծովափնյա շրջանը՝ Պորտու քաղաքից մինչև Լիսաբոն։
Costa de Lisboa - Լիսաբոնի և քաղաքամերձ ծովափերը.
Montanhas - Հյուսիսային Պորտուգալիայի լեռնային և ներքին շրջանները, մասնավորապես Սերրա-դա-Էշտրելան
Planícies - Պորտուգալական հարթավայրերը Ալանտեժուից սկսած դեպի հարավ
Algarve - Պորտուգալիայի հարավային ափերը
Madeira - Հանրահայտ Մադեյրայի կղզիները
Açores - Ազորյան կղզիախումբը

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն