Իսպանիա - Chilli Travel Club
Իսպանիա

Իսպանիան գտնվում է Եվրոպայի հարավ-արևմուտքում։ Զբաղեցնում է Պիրենեյան թերակղզու հիմնական տարածքը, Միջերկրական ծովում գտնվող Բալեարյան, Պիտիուսյան և Ատլանտյան օվկիանոսում գտնվող Կանարյան կղզիները։ Արևմուտքում սահմանակցում է Պորտուգալիայի հետ, հյուսիսում՝ Ֆրանսիայի և
Անդորրայի, հարավում՝ Ջիբրալթարի։
Երկրի ափերը հյուսիսում և արևմուտքում ողողվում են Ատլանտյան օվկիանոսի ջրերով, իսկ հարավում և արևելքում միջերկրածովյան ջրերով։ Պաշտոնական լեզուներն են՝ իսպաներենը (ամբողջ տարածքում), կատալոներենը, բասկերենը, գալիցիերեն և արագոներենը:
Կաթոլիզմը Իսպանիայի հիմնական կրոնն է, չնայած այն այլևս չունի պաշտոնական կարգավիճակ։ 
Մայրաքաղաքը Մադրիդն է։ Խոշորագույն քաղաքներն են Մադրիդը, Բարսելոնան, Վալենսիան, Սևիլյան,
Սարագոսան և Մալագան։ Վերջին մեկ տարում Իսպանիա է այցելել ավելի քան 83 միլիոն մարդ։ Միշտ հիացնող ու կրքոտ ֆլամենկոյով, իր շքեղ ու զարմացնող տաճարներով, ոսկեգույն ավազի և կապույտ երկնքի անկրկնելի համադրությամբ
Իսպանիան իսկական ռոմանտիկ հանգստավայր է: Այստեղ հիացմունքից քարանում ես` տեսնելով Սագրադա Ֆամիլիա տաճարը, երբ այցելում ես Պրադո թանգարանը, Էլ Գրեկոյի տուն-թանգարանը կամ երբ տեսնում ես Գաուդիի եզակի հիասքանչ գործերը:
Գիշերային կյանքի սիրահարների համար Իսպանիան դրախտ է տարին տասներկու ամիս: Մադրիդում և Բարսելոնայում կարելի է հիանալ ճարտարապետության ամենագեղեցիկ ու յուրօրինակ կոթողներով: Ծովային հանգիստ նախընտրողնեիրի համար իդեալական հանգստավայր է Իբիցան :
Շատերին էլ գրավում են իսպանական ուտեստները։ Նրանց առօրյա սնունդը ներառում է ծովամթերք, խոզապուխտ, տարբեր խիտ ապուրներ և ձիթապտղի յուղով եփված կամ դրանով համեմված բանջարեղեն։ Իսկ իսպանական օմլետները, պաեյան և տապասը հայտնի են ողջ աշխարհում։

Տվյալ հարցմանը համապատասխան ոչինչ չի գտնվել։
ԲՈԼՈՐԸ․․․
Հարցումը ուղարկված է։ Շնորհակալություն