Արևմտյան Հայաստանը այն պատմական հողերն են, որ ընկած են Թուրքիայի արևելքում: Մոտավորապես մեկ դար
այս հողը կարոտում է մի ազգի, որի համար օրորոց է եղել հազարավոր տարիներ: Ներկայումս Արևմտյան
Հայաստանն իր հսկայական հայկական պատմական և մշակութային ժառանգությամբ գտնվում է ժամանակակից
Թուրքիայի տարածքում:
Արևմտյան Հայաստանը պատմական Հայաստանի արևմտյան մասն է: Հայաստանի պետականության կորստից հետո այն գտնվել է Բյուզանդիայի կազմում, 16-րդ դարից՝ Օսմանյան կայսրության կազմում, 1923 թվից՝ Թուրքիայի կազմում: Արևմտյան Հայաստանի հարավ-արևմուտքում գոյություն է ունեցել Փոքր Հայքը: Արևմտյան Հայաստանը Արևելյանի հետ միասին կազմում էին Մեծ Հայք պետության տարածքը:
«Արևմտյան Հայաստան» տերմինը հայկական լեռնաշխարհի մի մասի պատմական կայացած անվանումն է: Այն
առաջացել է Բյուզանդիայի և Պարսկաստանի՝ լայն տարածքների համար հակամարտության ժամանակ: Այն
տարածքների, որ բնակեցված էին հայերով: Այդ տարածքների այն մասը, որ Բյուզանդիայի վերահսկողության տակ
էր, կոչվեց արևմտյան Հայաստան, իսկ այն մասը, որ ընկավ Պարսկաստանի տիրապետության տակ՝ Արևելյան:
Ավելի ուշ Բյուզանդիայի տեղը գրավեց Օսմանյան կայսրությունը, իսկ Պարսկաստանինը՝ Ռուսաստանը: Այս
բաժանումը դարեր շարունակ իր հետքն է թողել հայկական էթնոսի զարգացման վրա կյանքի բոլոր բնագավառներում:
Հիմա Արևելյան Հայաստանի տարածքի մի մասի վրա գտնվում է Հայաստանի Հանրապետությունը, իսկ ամբողջ
Արևմտյան Հայաստանը՝ Թուրքիայի տարածքում:
Շատերի համար Արևմտյան Հայաստանը և Կիլիկիան տեսնելը, իրենց նախնիների երկրում լինելը եղել է երազանք։
Այժմ Դուք հնարավորություն ունեք այցելելու Անի, Կարս, Բայազետ, Բերկրի, Վան, Մուշ, Էրզրում, Բասեն,
Արտվին, Արդահան, Ադանա, Այնթափ, ինչպես նաև բարձրանալ Արարատ լեռը: